կարևոր
3340 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-22 10:36

Ռուսաստանի Դաշնության որոշումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին. Անտոնիո Գուտերեշ

Ռուսաստանի Դաշնության որոշումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին. Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ տարածքների կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշմամբ: Այս որոշմամբ Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Միավորված ազգերի կազմակերպությունը, համաձայն Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևերի, լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը նրա` միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր համապատասխան դերակատարներին կենտրոնացնել իրենց ջանքերը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության վրա, կանխելու ցանկացած գործողություն և հայտարարություն, որը կարող է էլ ավելի լարել Ուկրաինայում և նրա շուրջ վտանգավոր իրավիճակը և առաջնահերթություն տալ դիվանագիտությանը բոլոր խնդիրները լուծելու համար,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը չանաչող հրամանագիրը։ 

Այս որոշումը դատապարտել է Արևելքը. Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառման մասին արդեն իսկ հայտարարել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն: Շատ երկրների նախագահներ այս որոշումը որակել են միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ: