2022 թվականի փետրվարի 22-ը՝ 22022022 բացարձակ հայելային ամսաթիվ է, որը կոչվում է նաև «վեց երկուսի օր»: Պալինդրոմ ամսաթիվ է, այսինքն, որը կարելի է կարդալ երկու ուղղություններով: Նման զուգադիպությունները շատ հազվադեպ են լինում։ Ներկա հազարամյակում կա ընդամենը 60 հայելային տարեթիվ։ 2022 թվականի փետրվարի 22-ը այս տարվա միակ բացարձակ հայելային ամսաթիվն է: Նման ամսաթվերն էական ազդեցություն ունեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Այս օրը լի է նաև այլ երկուսներով.
Թվերի այս համակցությունը տեղի է ունենում 180 տարին մեկ անգամ: Համաձայն թվաբանների՝ թիվ 2-ն ունի համաչափության հատկություն։ 2022 թվականի փետրվարի 22-ին բոլոր որակները կբարձրանան վեց անգամ։ Իսկ այն զրոները, որոնք առկա են նաև ամսաթվի մեջ, միաժամանակ լցված են ստեղծագործական և կործանարար էներգիայով։ Փորձագետները կարծում են, որ այս օրը տեղի ունեցած իրադարձություններն անշուշտ իրենց արտացոլումը կունենան ապագայում։
Թվաբաններն ասում են, որ այս ամսաթիվը կախարդական և առեղծվածային հատկություններ ունի: Երկուսը որհրդանշում է ներդաշնակությունը, սերը, բարեկամությունը և դիվանագիտությունը։ Այս օրը պետք է օրն անցկացնել սիրելիների և ընկերների հետ:
Երկուսը խորհրդանշում է նաև ոսկե միջինը: Այս օրը Տիեզերքը կնպաստի պլանների և կարևոր ընտրությունների իրականացմանը: Կա մեկ «բայց»՝ ամեն ինչ կստացվի, եթե ձեր մտադրությունները մաքուր ու բարի լինեն։
Այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել ցանկությունների մեջ. Տիեզերքը «հայելում» է դրանք: Աստղագուշակները նշում են, որ սա ոչ միայն 2022 թվականի, այլև ամբողջ դարի էներգետիկ առումով ամենահզոր օրն է։
Խորհուրդ է տրվում հաճելի անակնկալ կամ նվեր մատուցել հարազատներին ու մտերիմներին։ Այս օրը պետք է հնարավորինս ակտիվ լինել։ Հատկապես խորհուրդ է տրվում ստեղծագործական գործերով զբաղվել։
Հայելային այս օրը եզակի հնարավորություն է՝ իրականացնելու ձեր նվիրական երազանքը: Բաց չթողնեք այս օրվա երկուսով լի ժամերը՝ 02:02, 02:20, 20:02 և 20:22, 22:02 և 22:22-ը:
Պատմության այս օրը.
1732 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջորջ Վաշինգտոնը՝ Միացյալ Նահանգների 1-ին նախագահ (մահ.՝ 1799 թ.):
1788 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արթուր Շոպենհաուերը՝ գերմանացի փիլիսոփա, գրող։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմնված է «Անբանական սկզբունքի» վրա։
1810 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը՝ լեհ կոմպոզիտոր։ Նա մեծ երաժիշտ եւ վիրտուոզ դաշնակահար էր, թեեւ չէր սիրում համերգներ տալ։ Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանն ասում էր. «Հանե՛ք ձեր գլխարկները, պարոնա՛յք, ձեր առջեւ հանճար է»:
1938 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արտավազդ Փելեշյանը՝ գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։ ՀՀ ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։
2014 թվականի փետրվարի 22-ին մահացել է Գրիգոր Գուրզադյանը՝ ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների միության անդամ։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի՝ Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծող։
1988 թ. փետրվարի 22-ին Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի եւ Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով: