Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Փետրվարի 23-ից 24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: