կարևոր
6007 դիտում, 9 ամիս առաջ - 2022-02-22 00:53

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ստոլտենբերգն արձագանքում է Պուտինին

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ստոլտենբերգն արձագանքում է Պուտինին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության եւ ինքնիշխանության ճանաչումը:

«Սա խաթարում է հակամարտությունը լուծելու ջանքերը և խախտում Մինսկի համաձայնագրերը: ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտությունը բորբոքելու քայլերը և ընտրել դիվանագիտությունը:

Մոսկվան շարունակում է ակտիվացնել հակամարտությունը Ուկրաինայի արևելքում՝ ֆինանսական և ռազմական աջակցություն տրամադրելով անջատականներին։ Այն նաև փորձում է առիթ նախապատրաստել՝ հերթական անգամ Ուկրաինա ներխուժելու համար։

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Դաշնակիցները հորդորում են Ռուսաստանին, հնարավորինս խիստ ձևով, ընտրել դիվանագիտության ուղին և անհապաղդուրս բերել ուժերը Ուկրաինայից՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների»,-նշվում է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության եւ ինքնիշխանության ճանաչման մասին՝ ստորագրելով համապատասխան հրամանագրերը: