16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Մենք ակնկալել ենք նման քայլ Ռուսաստանից և պատրաստ ենք անմիջապես արձագանքել։ Սպիտակ տունն արձագանքում է Ռուսաստանի նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հրամանագրի ստորագրմանը:
«Նախագահ Բայդենը շուտով կհրապարակի հրաման, որն արգելելու է նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԱՄՆ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ: Մենք նաև շուտով կհայտարարենք լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ կապված Ռուսաստանի միջազգային պարտավորությունների այսօրվա բացահայտ խախտման հետ։
Հասկանալի է, որ այս սանկցիաներն առանձին են, և կլինեն ի հավելումն այն արագ և խիստ տնտեսական միջոցառումների, որոնք մենք նախապատրաստում էինք դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցնելով, եթե Ռուսաստանը հետագայում ներխուժի Ուկրաինա:
Մենք շարունակում ենք դաշնակիցների և գործընկերների հետ խորհրդակցել մեր հետագա քայլերի շուրջ»,-նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: