կարևոր
4285 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-22 00:08

ՌԴ նախագահը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչող հրամանագիրը

ՌԴ նախագահը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչող հրամանագիրը

Այսօր տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստից հետո Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով հանդես եկավ, որի ավարտին ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչող, ինչպես նաև համագործակցության հրամանագրերը։ ՌԴ նախագահը միաժամանակ Դաշնային ժողովին խնդրեց վավերացնել դրանք:

«Կիևում իշխանությունը զավթածներից և պահողներից մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հակառակ դեպքում արյունահեղության հնարավոր շարունակման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կմնա Ուկրաինայի տարածքում իշխող ռեժիմի խղճին»,- ելույթի ավարտին հայտարարեց Վլադիմիր Պուտինը: 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է վերջին ժամվա իրադարձությունները, այնուհետ նախատեսում է խոսել Բորիս Ջոնսոնի հետ: