կարևոր
5335 դիտում, 9 ամիս առաջ - 2022-02-21 23:06

Պուտինը կստորագրի համապատասխան հրամանագիրը. ՌԴ նախագահն ուղերձով դիմում է ժողովրդին

Պուտինը կստորագրի համապատասխան հրամանագիրը. ՌԴ նախագահն ուղերձով դիմում է ժողովրդին

Այս պահին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտիմը հանդես է գալիս հեռուստաուղերձով՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման որոշման հետ: 

Մինչ այդ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: 

Կրեմլը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը զրուցակիցներին տեղեկացրել է ՌԴ անվտանգության խորհրդի նիստի արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Դոնեցկում և Լուգանսկում և ՌԴ պետդումայի կողմից դրանց անկախության հռչակման հարցը:

Պուտինը տեղեկացրել է, որ երկու հանրապետությունների ղեկավարները դիմել են իրեն նման խնդրանքով:

«Հաշվի առնելով այդ ամենը` ինքը պատրաստվում է համապատասխան հրամանագիր ստորագրել»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Մակրոնն ու Շոլցը արտահայտել են իրենց հիասթափությունը նման զարգացման հետ կապված, սակայն պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումը: