Փետրվարի 21-ին աշխատանքային նիստ է հրավիրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է հիմնական բարեփոխումների շրջանակը: Դրանք վերաբերում են պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորություններին, ՀՀ անվտանգության խորհրդի իրավասություններին, ՀՀ վարչապետի, ՊՆ-ի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորությունների հստակեցմանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ու հանձնաժողովի փորձագետներն իրենց հարցադրումներում ու ելույթներում անդրադարձել են օրենսդրական կարգավորումների նպատակահարմարությանը, ներկայացրել առաջարկներ մասնավորապես Կառավարության, Վարչապետի, նախարարության եւ Գլխավոր շտաբի լիազորությունների, Անվտանգության խորհրդի իրավասությունների, տեղեկատվական անվտանգության պլանի կարեւորության եւ այլ հարցերի վերաբերյալ:
Մինչ օրենսդրական նախաձեռնությունը գլխադասային հանձնաժողովում քննարկվելը, աշխատանքային նման քննարկումները կլինեն շարունակական,-հայտնում են ԱԺ-ից: