16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կդիտարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված համաձայնագրերի իրականացումը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
«Բանակցությունների արդյունքներով դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։