կարևոր
3661 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 15:56

Ցավոք մեր քրեակատարողական համակարգը այսօր էլ շարունակում է մնալ պատժողական. ՄԻՊ-ն ամփոփում է աշխատանքները

Ցավոք մեր քրեակատարողական համակարգը այսօր էլ շարունակում է մնալ պատժողական. ՄԻՊ-ն ամփոփում է աշխատանքները

«Ցավոք մեր քրեակատարողական համակարգը այսօր էլ շարունակում է մնալ պատժողական: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՀՀ ՄԻՊ-ն ամփոփել է ՔԿՀ-ներում, հոգեբուժական կազմակերպություններում ու իրավապահ մարմինների համակարգի ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքները։

«Արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների ետևում, մարդիկ չեն հայտնվում բանտերում նրա համար, որպեսզի 2-րդ անգամ պատժվեն։ Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի ու հետո էլ ասի, թե նա ազատ արձակման պատրաստ չէ: Պետք է գործի անհատական մոտեցում, ռիսկային գնահատման մեխանիզմ և վստահության կանխավարկած ազատազրկվածի նկատմամբ»,- ընդգծել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Անդրադառնալով հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրներին՝ ՄԻՊ-ն առանձնացրեց հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարական բուժում ստանալու հետ կապված հարցը: «ՀՀ հոգեբուժարաններում արձանագրվել են խնդիրներ՝ ժամկետանց դեղերից սկսած՝ մինչև զսպման միջոցների սխալ գործադրում: Պետք է այնպես անենք, որ հոգեկան առողություն ունեցող մարդը, որ հայտնվել է հոգեբուժական հաստատությունում, արագ բուժվի և ինտեգրվի հասարակությանը, ցավոք, այսօր մեխանիզմները այնպիսին են, որ նպաստում են մեկուսացմանը»,-նշեց Թաթոյանը:

Մանրամասները՝ ՄԻՊ-ի հրապարակած տեսանյութում: