կարևոր
3052 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-21 15:36

ՔՊ-ն վերահաստատեց` ընտրել են թրքացման ճանապարհը. Իշխան Սաղաթելյան

ՔՊ-ն վերահաստատեց` ընտրել են թրքացման ճանապարհը. Իշխան Սաղաթելյան

Օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վավերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և շրջանառության մեջ էր դրել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է իր գնահատականը տար հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար:

Ինչպես ենթադրվում էր՝ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը:

Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը:

Խաղաղություն հաստատելու անվան տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների, նոր կորուստների և նոր պատերազմի:

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

ԱԺ փոխնախագահ