կարևոր
2524 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-21 14:39

Հայտնի է «Տարվա հայ հեղինակը»

Հայտնի է «Տարվա հայ հեղինակը»

«Տարվա հայ հեղինակ» մրցանակը շնորհվել է Սյունե Սևադային՝ «Կախվածություն » գրքի համար։ 

«Երևանյան բեսթսելեր» նախագիծն արդեն մեկ տասնամյակ է հայ ընթերցողներին է ներկայացնում ինչպես արտասահմանցի գրողների, այնպես էլ հայ գրողների ամենապահանջված ստեղծագործությունները։ Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունը ամփոփել է «Երևանյան բեսթսելեր» նախագծի արդյունքները։

«Տարվա բեսթսելեր» ճանաչվեցին նաև հնդկական ծագումով կանադացի գրող Ռոբին Շարմայի գրքերը։

«Անսպառ ստեղծարար» հատուկ մրցանակը շնորհվեց Արամ Անանյանին՝ «Երևանյան բեսթսելեր» նախագծի հիմնադրման և գրքի նկատմամբ սիրո ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար։

«Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակը» շնորհվեց Լևոն Նեսին, որի թերևս ամենապահանջված վիպակը «Բալզակ. մի շան պատմությունն» է։

«Երևանյան բեսթսելեր» նախագծում ամենապահանջված թարգմանությունների համար մրցանակ շնորհվեց Նարինե Գիժլարյանին՝ Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանության համար։