կարևոր
2242 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-21 13:55

Թուրքն էստեղ չպետք է մտնի. լարված իրավիճակ օդանավակայանի ճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքն էստեղ չպետք է մտնի. լարված իրավիճակ օդանավակայանի ճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի մասնակիցները փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող։ Ակցիան ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցի դեմ է։ 

Մասնակիցներից մեկը հայտարարեց. «Հավաքվել ենք, որ ասենք, դեմ ենք թուրքի հետ բարեկամությանը։ Տղերքը պոստ են պահում, ըստեղ թողնում են թուրքերն ազատ գալիս են սուրճ ու թեյ խմելու։ Մենք կամավորներով, կռվողներով չենք թողնելու թուրք մտնի»։

Բողոքի վայր են եկել ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են ճանապարհը բացել։ «Թուրքը խի՞ է գալիս ըստեղ։ Կարող ես ասել։ Ես թուրք տեսա, կխփեմ, ինձ պոդստավկա՞ են անում, չեմ հասկանում։ Թուրքը չի՞ մեր երեխեքին մորթել»,-նշեց նրանցից մեկը։

 

Հայտնենք, որ այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներ, Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի ադբեջանական պատվիրակության անդամներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին ժամանում են Երևան՝ մասնակցելու Եվրանեստի նստաշրջանին։

Այս պահին Երևանի Մարիոթ հյուրանոցում ընդունում են պատվիրակներին: 

Հիշեցնենք, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերը կայանալու են փետրվարի 21-ին և 22-ին։ Այդ կապակցությամբ մարզահամերգային համալիրի մոտ այսօր և վաղը նախատեսվում են բողոքի ակցիաներ։

ՀՅԴ երիտասարդական միությունը ևս հայատարարել է, որ միանալու է ակցիային՝ այդպես եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին իրենց վրդովմունքն  արտահայտելու, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու համար:

Նշենք, որ ավելի վաղ մի շարք քաղաքացիներ հայտնել էին բողոքի ակցիաներին մասնացելու մասին. երգահան Դավիթ Ամալյանը հայտնել էր, որ փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին լինելու է Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

«Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի...Մենակ չենք լինի...»,-գրել էր Դավիթ Ամալյանը:

ՍԴ աշխատակզմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել էր, որ փետրվարի 21-ին ժամը 17։30-ին լինելու է Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու Հայաստանում եվրոպական արժեքների պահպանության հարցում ԵՄ պատվիրակության կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքի դեմ։

«Ակնկալում ենք նույն մտահոգությունը կիսող քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»,- ամփոփել է Ղազարյանը։