կարևոր
6055 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 12:21

Սա Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր. իշխանության վարած թուրքամետ քաղաքականությունը հաստատվեց. Թևանյան

Սա Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր. իշխանության վարած թուրքամետ քաղաքականությունը հաստատվեց. Թևանյան

Մենք ականատեսը դարձանք մի ամոթալի ու խայտառակ որոշման, որը կայացրեց իշխանությունը։ Որ ասեմ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ ու ակնհայտ թուրքամետ քաղաքականություն ողջունվի իշխող խմբակցության կողմից, նույնիսկ ես չէի պատկերացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ իշխող ուժի որոշման մասին։

«Փաստացի «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է «Շուշիի հռչակագրի» դեմ ուղղված հայտարարությունը, որտեղ մեր մտահոգություններն ենք ներկայացրել այն ուղիղ սպառնալիքների մասով, որը կա Հայաստանի ու Արցախի դեմ, և փաստացի իշխող խմբակցությունը մերժում է այդ հայտարարությունը՝ դրանով իսկ կողմ արտահայտվելով «Շուշիի հռչակագրին», կողմ արտահայտվելով Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, կողմ արտահայտվելով «Զանգեզուրի միջանցքին» ու թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին, որոնք իրենք առաջ են քաշում։

Սա, այսպես կոչված, խաղաղասիրական քաղաքականության դրսևորում է, որը բերելու է նոր ավերածությունների ու ողբերգության»,-ասաց նա։

«Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա հայաստանյան իշխանությունների կողմից, որովհետև փաստացի մեսիջ է տրվում թշնամական երկրներին, որ դու պատրաստ ես կատարել իրենց բոլոր ցանկությունները՝ հանուն, այսպես կոչված, խաղաղության։

Խաղաղություն դրանով չի լինելու, իրականում թուրքական ախորժակը մեծանալու է, ադրբեջանցիների նկրտումները Հայաստանի տարածքի վերաբերյալ մեծանալու են։

Պետք չէ մոռանալ, որ Ալիևը խոսում է Սևանից, Զանգեզուրից ու Երևանից։ Երբ դու դեմ չես արտահայտվում այդ հռչակագրին, դա նաև վատ մեսիջ է մեր ռազմավարական դաշնակիցներին ու բարեկամներին, մասնավորապես՝ Ռուսաստանին ու Իրանին»,-ասաց նա։

Չմիանալով հայտարարությանը, ըստ Թևանյանի, ՀՀ գործող իշխանություններն ակնհայտ ողջունում են թուքամետ քաղաքականությունը.

«Իշխող խմբակցությունը մերժեց Թուրքիայի և Ադրբեջանի վավերացրած «Շուշիի հռչակագրի» դեմ ուղղված նախագիծը՝ դրանով իսկ կողմ արտահայտվելով այդ հռչակագրին, Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, կողմ արտահայտվեցին «Զանգեզուրի միջանցքին», կողմ արտահայտվեցին թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին, սա բերելու է նոր ողբերգության, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա Հայաստանի իշխանությունների կողմից»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի արձանագրմամբ՝ Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությամբ, Հայաստանը նոր կապիտուլյացիայի է տանում.

«Ես ուզում եմ SOS հնչեցնել մեր քաղաքացիներին, սա խայտառակության և ամոթի օր էր: Սա Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր. իշխանության վարած թուրքամետ քաղաքականությունը հաստատվեց...»,-ասաց Թևանյանը: