Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներ, Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի ադբեջանական պատվիրակության անդամներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին ժամանում են Երևան։ Այս մասին հայտնում են դրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Միլի Մեջլիսի հասարակության հետ կապերի բաժինը, ադրբեջանցի պատվիրակները Երևան են գալիս՝ Եվրանեստի նստաշրջանին քննարկվող հարցերում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ ներկայացնելու տրամադրվածությամբ։
Այս պահին Երևանի Մարիոթ հյուրանոցում ընդունում են պատվիրակներին:
Հիշեցնենք, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերը կայանալու են փետրվարի 21-ին և 22-ին։ Այդ կապակցությամբ մարզահամերգային համալիրի մոտ այսօր և վաղը նախատեսվում են բողոքի ակցիաներ։
ՀՅԴ երիտասարդական միությունը ևս հայատարարել է, որ միանալու է ակցիային՝ այդպես եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին իրենց վրդովմունքն արտահայտելու, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու համար:
Նշենք, որ ավելի վաղ մի շարք քաղաքացիներ հայտնել էին բողոքի ակցիաներին մասնացելու մասին. երգահան Դավիթ Ամալյանը հայտնել էր, որ փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին լինելու է Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի...Մենակ չենք լինի...»,-գրել էր Դավիթ Ամալյանը:
ՍԴ աշխատակզմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել էր, որ փետրվարի 21-ին ժամը 17։30-ին լինելու է Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու Հայաստանում եվրոպական արժեքների պահպանության հարցում ԵՄ պատվիրակության կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքի դեմ։
«Ակնկալում ենք նույն մտահոգությունը կիսող քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»,- ամփոփել է Ղազարյանը։