կարևոր
2989 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 10:41

Ահազանգ է ստացվել ռումբի մասին

Ահազանգ է ստացվել ռումբի մասին

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Գարեգին Նժդեհի փողոցում՝  ոստիկանության Շենգավիթի բաժնում, ռումբ է դրված:

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ: