կարևոր
3340 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 09:57

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի միանա Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի միանա Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ  ԱԺ հայտարարության նախագիծը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտեցումը ներկայացրեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը հայտարարեց, որ խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է: 

Ի պատասխան Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե ի վերջո ընդունելի՞ է իշխանության համար այս հռչակագիրը, Արսենյանը նշեց, որ իրենք ունեն իրենց տակտիկական մոտեցումները և դրանով են շարժվում:

«Մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը նպատակահարամար ենք գտնում, որը խաղաղության հաստատումն է»,- հավելեց Գուրգեն Արսենյանը:

Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:

Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:

Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: