16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՅԴ-ի համար Հայաստանի ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է և վստահ եմ՝ մեր ժողովրդի մեծագույն մասի համար Մեզ համար բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և հայոց պետականությունը, որը շատ ավելի տարողունակ է՝ ազատ անկախ և միացյալ Հայաստան: Այս տարողունակության մեջ, մենք նկատի ունենք նաև Արցախի Հանրապետությունը:
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Ազատության» ռադիոկայանում Միութենական պայմանագրի մասին Հրայր Թամրազյանի հարցին պատասխանելով, նշում է.
«Արհեստական օրակարգեր մեջբերելով, կարծում եմ, մենք ավելի շատ վտանգում ենք հայոց պետականությունը և մեր ինքնիշխանությունը, քան թե ինչ-որ ճղճիմ հարցեր լուծելով՝ փորձում ենք ամեն մեկս մի բավարարում ստանալ»: