18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն այսօր քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Կրեմլը, նախագահների հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակման շուրջ:
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Դոնբասի շփման գծում իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը նշել է, որ էսկալացիայի պատճառ են դարձել ուկրաինացի ուժայինների սադրանքները։
«Ուշադրություն է հրավիրվել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինան ժամանակակից սպառազինությամբ և ռազմամթերքներով ապահովելուն, ինչը Կիևին մղում է, այսպես կոչված, Դոնբասի խնդրի ռազմական լուծմանը։ Արդյունքում տուժում են Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների խաղաղ բնակիչները, որոնք ստիպված են ռմբակոծություններից փրկվելու համար տարհանվել Ռուսաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինն ընդգծել է, որ Կիևը համառորեն հրաժարվում է Մինսկի համաձայնագրերի և «Նորմանդական ձևաչափով» ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումից:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի սրությունը՝ նախագահները նպատակահարմար են գտել ակտիվացնել որոշումների որոնումը դիվանագիտական միջոցներով՝ «Նորմանդական ձևաչափի» մասնակից երկրների ղեկավարների արտաքին քաղաքական գերատեսչությունների և քաղաքական խորհրդականների գծով:
Այդ շփումները կոչված են նպաստելու հրադադարի ռեժիմի վերականգնմանն ու առաջընթացի ապահովմանը Դոնբասի շուրջ հակամարտության կարգավորման գործում։
Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ Պուտինը կրկին ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ամենայն լրջությամբ վերաբերվեն անվտանգության երաշխիքների ապահովման Ռուսաստանի պահանջներին և դրանց արձագանքեն կոնկրետ և ըստ էության:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: