կարևոր
3553 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-20 17:17

Արցախի ժողովուրդն այս տարածքի հետ կապված է իրավունքով. Արցախի ՄԻՊ ուղերձը

Արցախի ժողովուրդն այս տարածքի հետ կապված է իրավունքով. Արցախի ՄԻՊ ուղերձը

Արցախյան շարժման ամբողջ գաղափարաբանությունը հիմնված է իրավունքի պաշտպանության կարևորագույն հիմնասյունի վրա։ Այն պայքար էր և այսօր էլ շարունակում է մնալ պայքար՝ հանուն իրավունքի։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ուղերձն Արցախի Վերածննդի օրվա առթիվ. 

«Շարժումն ամբողջովին ժողովրդավարական և իրավունքահեն գործընթաց է, որ տարբեր տարիների ուղղակի բախվել է ավտորիտար Ադրբեջանի բռնի հակադրությանը։ Վերջինը 2020 թվականի սեպտեմբերին հայ ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան է։

Ադրբեջանի ձեռամբ շարժումը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգից տարբեր կառույցների համար վերածվեց զուտ տարածքային վեճի։ Սակայն անաչառ աչքի համար ամեն ինչ շատ պարզ է․ Արցախի ժողովուրդն այս տարածքի հետ կապված է իրավունքով։

Եթե մարդու իրավունքները համընդհանուր են, ապա ինչո՞ւ դրանց գործնական իրացումը թույլատրելի է որոշ ազգերի, իսկ մյուսներին՝ ոչ։ Այս պարզ հարցի պատասխանն է, որ Արցախի ժողովուրդը 34 տարի շարունակ փորձում է ստանալ միջազգային հանրությունից, մարդու իրավունքներն առաջնահերթություն հռչակած կառույցներից ու երկրներից։

Եվ այս հարցն արդեն ոչ միայն Արցախի ժողովրդի իրավունքների հարցն է, այլև առհասարակ մարդու իրավունքների և դրանց իրացմանը բռնությամբ պատասխանելու միջև ընտրության հարց է։

Իրավունքների պաշտպանության վերաբերյալ շքեղ դահլիճներում սեմինարներ վարելու ժամանակ ուղղակի պետք է հիշել, որ աշխարհում կան մարդիկ, որոնք պայքարում են իրենց ամենատարրական՝ կյանքի իրավունքի համար»,֊գրել է Արցախի ՄԻՊ֊ը։