28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ արցախյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է: 34 տարի առաջ հենց այս օրն Արցախի տարեգրության մեջ պատմական ու բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ:
Արդար էր արցախահայության պահանջը. դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։
Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերը, զինվորականներ, «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել են քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին: