կարևոր
3229 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-19 21:55

Երկրաշարժի հետցնցումները շարունակվում են

Երկրաշարժի հետցնցումները շարունակվում են

Փետրվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:19-ին, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ժամը 22։25-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։

Երկրաշարժի հետցնցումները մինչև հիմա շարունակվում են: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժներին։ Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։