կարևոր
4435 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-19 20:20

Վիրահայ համայնքը թումանյանական օրը նշել է Թբիլիսիի հայ գրողների պանթեոնում. ՖՈՏՈՇԱՐՔ

Վիրահայ համայնքը թումանյանական օրը նշել է Թբիլիսիի հայ գրողների պանթեոնում. ՖՈՏՈՇԱՐՔ

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։ 

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։

Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվեց նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։