կարևոր
2596 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-19 18:35

Ավինյանը բանկի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին

Ավինյանը  բանկի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Ինչպես հայտնում է բանկի պաշտոնական կայքը, Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։

«Հայբիզնեսբանկը», ըստ ակտիվների ՀՀ խոշորագույն բանկերի եռյակում է։ Բանկի տնօրենների խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները 5-ն են։

Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության կողմից 2022թ-ի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, 

Հունվարի 21-ից ՀՀ նախկին փոխվարչապետը նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։