կարևոր
6457 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-19 18:28

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի միակ թեկնածուն ընտրվեց

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի միակ թեկնածուն ընտրվեց

Փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթը։ Ռեկտորի ընտրության համար գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը։

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորԵրվանդ Սերոբյանը՝ Տեղեկությունը հայտնում է Շիրակի պետական համալսարանի մամուլի ծառայությունը։

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակից միակ թեկնածուն՝ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը փակ գաղտնի քվեարկությամբ 12 կողմ, 7 դեմ ձայնով  ընտրվեց Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր: 

Հիշեցնենք, որ Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարն էր։ Դեռ 2019 թվականին ՇՊՀ ռեկտորի երկու ընտրությունն էլ տապալվել էր: Բացի այդ, ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում)։

Քննությամբ պարզվել է, որ ռեկտորի պաշտոնակատարի անունով դասաժամեր են գրվել, բայց նա լսարան չի մտել և բարձր աշխատավարձից բացի լրացուցիչ գումար է ստացել: Գործի քննությունը ձգձգվում էր, ինչն էլ առիթ էր դարձել, որ լուրեր պտտվեին Սերոբյանի` այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմը լինելու և նրա հովանավորչությունը վայելելու մասին: