կարևոր
5812 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-19 11:44

Ռոստովի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել

Ռոստովի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել

Ռոստովի մարզում նպատակահարմար է մտցնել արտակարգ դրություն, հայտարարել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ հանդիպմանը։ Հայտնում է РИА Новости-ն:

«Հաշվի առնելով Ռոստովի մարզի սահմանը հատող քաղաքացիների թվի աճը՝ նպատակահարմար ենք գտնում 2022 թվականի փետրվարի 19-ի ժամը 10.00-ից (Երևանի ժամանակով՝ 11:00) ներդնել արտակարգ իրավիճակների արձագանքման ռեժիմ»,- ասաց նա։

Չուփրիյանն իր հերթին աջակցել է այս որոշմանը։