Ռուսական զորքերը ներկայումս շրջապատել են Ուկրաինան՝ Բելառուսից, Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով մինչև հարավում՝ Սև ծով, և նրա ողջ սահմանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն Ուկրաինայի հարցով հերթական ուղերձում։
ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Նախագահն, այդուհանդերձ, ապացույցներ չի ներկայացրել։
«Մենք կարծում ենք, որ նրանք թիրախավորելու են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ»,-հավելել է Բայդենը։
Պենտագոնում նույնպես իրական են համարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքը։
Բայդենը կրկին նախազգուշացերլ է.
«Եթե Ռուսաստանը հետամուտ լինի այս ծրագրերին, նա պատասխանատու կլինի աղետալի և անտեղի պատերազմի համար: Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պատրաստ են պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը նաև մեր հավաքական անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիքից: Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կաջակցեն ուկրաինացի ժողովրդին. Մենք Ռուսաստանին պատասխանատվության կենթարկենք իր գործողությունների համար. Արևմուտքը միասնական է և վճռական. Մենք պատրաստ ենք խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նա հետագայում ներխուժի Ուկրաինա.»,- հայտնել է ԱՄՆ նախագահը: