կարևոր
1993 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-19 10:40

Ուկրաինայի անվտանգության ուժերը բնակավայրը գնդակոծել են Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետերից

Ուկրաինայի անվտանգության ուժերը բնակավայրը գնդակոծել են Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետերից

Ուկրաինայի զինված ուժերը ժամը 8.30-ի սահմաններում կրակել են Նովոլասպա, Կոմունարովկա, Հորլիվկա բնակավայրերի ուղղությամբ, արձակել 82 մմ տրամաչափի ավելի քան 50 ական։ Դոնեցկի Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման կենտրոնից հայտնում են, որ «Ուկրաինայի անվտանգության ուժերը Դոկուչաևսկ բնակավայրը գնդակոծել են Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետերից», փոխանցում է РИА Новости-ն։ 

Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել հանրապետությունում համընդհանուր մոբիլիզացիայի մասին։

«Ես կոչ եմ անում ռեզերվում գտնվող հայրենակիցներին գալ զինկոմիսարիատներ: Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին»,- ասել է Պուշիլինը տեսաուղերձում։

Գիշերը Դոնբասում իրականացվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների բնակիչների տարհանում Ռուսաստանի Դաշնություն։ Կանանց, երեխաների և տարեցների տարհանումը կազմակերպվել է Դոնեցկի  և Լուգանսկի ղեկավարների կոչից հետո։ Նրանք հայտարարել են, որ Ուկրաինայի կողմից ռազմական գործողությունների բռնկման վտանգ կա։

Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել հանրապետությունում համընդհանուր մոբիլիզացիայի մասին։

«Ես կոչ եմ անում ռեզերվում գտնվող հայրենակիցներին գալ զինկոմիսարիատներ: Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին»,- ասել է Պուշիլինը տեսաուղերձում։

Լուգանսկից ավելի քան 25 հազար բնակիչ արդեն հասցրել է հատել Ռուսաստանի սահմանը՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ տրամադրված ավտոբուսներով։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Դոնբասի հետ սահմանին կա 15 անցակետ՝ վեց ավտոմոբիլային, երկու երկաթուղային և յոթ հետիոտնային։

Գիշերը Ռոստովի մարզի իշխանությունները հայտնել են, որ Դոնեցկից և Լուգանսկից հազարից մի փոքր ավելի քաղաքացիներ են ժամանել տարածաշրջան, սակայն նրանք նշել են, որ տվյալներն արագորեն փոխվում են: Մյուս շրջանները նույնպես առաջարկել են իրենց օգնությունը։

Փախստականներին ժամանակավորապես տեղավորելու համար սահմանի մոտ վրաններ են տեղադրվել։ Կամավորները շտաբ են ստեղծում՝ մասնագիտացված ծառայությունների հետ համագործակցելով՝ նպաստելու ներքին տեղահանվածների վերաբնակեցմանը։ Ռոսպոտրեբնադզորը միջոցներ է ձեռնարկում փախստականների մոտ կորոնավիրուսային վարակի թեստեր կազմակերպելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցչությունները հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում հայտնել են Ուկրաինայի կողմից չդադարող կրակոցների մասին:

«Իրավիճակը շատ լարված է». փախստականները պատմել են, թե ինչպես են լքել իրենց տները պայթյունների ձայները լսելուց հետո։

Լուգանսկում երկու հզոր պայթյուն հանգեցրել է լայնածավալ հրդեհների։ Առաջին դեպքում վնասվել է գազատար, երկրորդի՝ գազալցակայան։