կարևոր
1609 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-18 10:10

Ստամբուլյան փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին. հատվածներ փաստաթղթղից

Ստամբուլյան փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին. հատվածներ փաստաթղթղից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի ասուլիսում հայտարարեց, որ հավանաբար՝ Ստամբուլյան խարտիան չեն էլ կարդացել, որովհետև նրանում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Եվ դա համարեց լուրջ ձեռքբերում։

 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Yerevan.Today-ին է փոխանցել հատվածներ Ստամբուլյան Խարտիայից, որը ներկայացնում ենք ստորև.

«Հատվածներ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթից, որտեղ հիշատակվում են տարածքային կոնֆլիկտները։ Բոլոր դեպքերում, ԼՂ-ից բացի, նշվում է  երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կոսովո

  1. Երկար տարիների բռնաճնշումներից, անհանդուրժողականությունից եւ բռնություններից հետո Կոսովոյում խնդիր է դրված զգալի ինքնավարության վրա հիմնված բազմաէթնիկ հասարակություն կառուցել՝  Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ՝ մինչեւ ՄԱԿ ԱԽ-ի 1244 բանաձեւի համաձայն վերջնական կարգավորումը:

Վրաստան

  1. Վերահաստատելով մեր իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ մենք ընդգծում ենք Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, Վրաստանի հետ կապված կանֆլիկտների լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Վրաստանի կազմում այդ շրջանների քաղաքական կարգավիճակի որոշման ճանապարհով։

Մոլդովա

  1. Մենք ողջունում ենք վերջին շրջանում ձեռնարկված հուսադրող քայլերը

Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարեւոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիեւում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ղարաբաղ

  1. Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս

իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար:

Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:

Ռուսաստան

  1. Հյուսիսային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ եւս մեկ անգամ վճռականորեն վերահաստատում ենք, որ մենք լիովին ճանաչում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում ենք ահաբեկչությունը՝ դրա ցանկացած դրսեւորմամբ»: