28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ազգային ժողովից հայտնում են, որ փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, 330 դահլիճում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը կազմակերպում է աշխատանքային քննարկում:
Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի առաջին նիստը կայացավ փետրվարի 14-ին, որի մեկնարկին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամ պատգամավորները կրկին վերահաստատեցին հանձնաժողովի նիստերին չմասնակցելու իրենց հայտարարությունը և լքեցին նիստը: Ընդդիմադիրների համոզմամբ՝ գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության նախաձեռնությամբ է ստեղծվել այս հանձնաժողովը: Հանձնաժողովի լիազորությունները իրականացնում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանված է 6 ամիս:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները, և որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։