կարևոր
5041 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-18 17:02

Հասարակությունը կիմանա գործի շինծու լինելու ողջ էությունը. Արթուր Սարգսյանը պահանջել է շարունակել գործի քննությունը

Հասարակությունը կիմանա գործի շինծու լինելու ողջ էությունը. Արթուր Սարգսյանը պահանջել է շարունակել գործի քննությունը

Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դեմ է եղել իր նկատմամբ վաղեմության կիրառման հիմքով քրեական գործի կարճմանը։ Հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Սյունիքի մարզի առաջին ատյանի Ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի եւ մյուսների գործով հերթական դատաքննությունը։

Արթուր Սարգսյանին Դատարանն առաջարկեց կիրառել վաղեմություն եւ գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց եւ առաջարկեց շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի եւ հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,- գրել է Մենուա Հովսեփյանը։