30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Օմարի լեռնանցքի վերահսկողության համար ճակատամարտը սկսվեց 1993 թվականի վերջին ադրբեջանական բանակի կողմից, երբ նրանք սկսեցին լայնածավալ գործողություններ: Ադրբեջանական կողմը զորահավաք է անց կացնում, նաև հրավիրում է արտերկրյա վարձկանների և խորհրդականների:
1993 թվականի աշնանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ջավադովը Աֆղանստան կատարած այցից հետո, Աֆղանստանի վարչապետ Գուլբեդդին Հեքմաթյարի համաձայնություն ձեռք բերեց, որից հետո Բաքու ժամանեց 1000-2500 աֆղան մոջահեդ: Նաև ադրբեջանական կողմը վետերաններ հավաքագրեց ԱՊՀ երկրներից: 1993 թվականի վերջին Թուրքիայի հետ համաձայնություն ձեռք բերվեց 150 ռազմական փարձագետի վերադարձի մասին, որոնք տեղահանվել էին Էլչիբեյի ռեժիմի տապալման ժամանակ: Հաղորդվում է նաև Ռուսաստանից ուղարկված 200 ռազմական խորհրդատուի մասին, նաև տեղեկություններ կան, որ ամերիկացի խորհրդատուներ ևս ժամանել են Ադրբեջան:
Պայքարը ծավալվեց ամայի տարածքներում, որոնք լքվել էին խաղաղ բնակչության կողմից: Ռազմական գործողությունները ընթանում էին ծովի մակարդակից 2500 - 3500 մ բարձրության վրա ցուրտ ձմռան պայմաններում (ցածր ջերմաստիճան, ձյան խորը ծածկույթ, սառցակալած ճանապարհներ, ուժեղ քամի, տեղանքի լեռնային ռելևֆ):
Ադրբեջանցիների գրոհը ճակատի հյուսիսային կողմից սկսվեց 1994 թվականի հունվարին: Սկզբում դիմադրեցին հայկական Վանաձորի անվարժ դիվիզիայի զինակոչիկները: Հարվածի արդյունքում հայկական զինված սորաբաժանումը չի կարողանում դիմադրություն ցույց տալ: Հունվարի 24-ին Չարփլի ավանի մոտ ադրբեջանցիները շրջափակման մեջ վերցրին և գրեթե ամբողջովին ոչնչացրին հայկական գումարտակը:
Փետրվարի սկզբին ադրբեջանական զորքերը ընդհուպ մոտեցան Քարվաճառ քաղաքին: Միաժամանակ նրանք լուրջ կտրվել էին Մռավի լեռնաշղթայից այն կողմ մնացած իրենց թիկունքային դիրքերից, մինչդեռ հայկական կողմը լրացուցիչ զորքեր էր ուղարկել Արցախ: Փետրվարի 12-ին հայկական զորքերը սաստիկ ձյան պայմաններում հակահարված են հասցնում ադրբեջանական բանակին: Ադրբեջանցիները խուճապի մեջ են հայտնվում և նահանջում, կազմալուծման արդյունքում շատերը սառչեցին, կամ անհետ կորան:
1994թ. փետրվարի 17-ին սկսվեց Օմարի լեռնանցքի գրոհը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, վնասազերծելով թշնամու կրակակետերը, Չիչագլու, Բաշիրսաղ, Յանշաղ և այլ գյուղերում հնարավորություն ստեղծեցին աջ և ձախ թևերից զարգացնելու գրոհները:
Փետրվարի 18-ին ադրբեջանական զորքերը Օմարի լեռնանցքով դիմում են փախուստի: Ադրբեջանական բանակի երկու բրիգադ ընկնում է շրջափակման մեջ և փորձում փախչել նեղ լեռնանցքի միջով, սակայն հայտնվեցին հայկական «Գրադ» կայանի կրակի տակ: Ադրբեջանցիների կորուստները զգալի էին. հավանական է, որ գնդակոծության հետևանքով ոչնչացվել է 1500 ադրբեջանցի զինվոր: Օպերատիվ ուղղությունների հրամանատարներից էին Արցախի հերոսներ Արշավիր Ղարամյանը (Բարսեղի շենի լեռան (2298.3 մ) ուղղություն) և Պետրոս Ղևոնդյանը (2008 մ նիշով անանուն բարձունքի ուղղություն)։
Օմարի լեռնանցքի մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը տվեց 4 հազար զոհ, իսկ հայկական կողմը 2 հազար զոհ: Այս մարտերում ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկությունները Ադրբեջանում համարվում են գաղտնի: