կարևոր
3193 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-18 12:17

Խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարության նախագիծը

Խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարության նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօրվա նիստում երկու հարց էր.  «Բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցոթյամբ։

Նիստին ներկա էր 30 պատգամավոր, բացակա՝ 3-ը։ 

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման համար որպես հիմնական զեկուցող է ընտրված պատգամավոր Արթուր Հարությունյանը։ Մինչ նրա խոսքը, ԱԺ նախագահը հայտարարեց, որ բոլոր 5 խմբակցությունների ղեկավարներն առաջարկել են՝ օրակարգի առաջին հարցի քննարկումը ուղիղ եթերով չհերառձակվի։

Դրանից հետո եթերն անջատվեց, միացավ օրակարգի երկրորդ հարցի քննարկման ժամանակ։

Խորհրդարանը միաձայն ընդունեց «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագիծը: 

Հիշեցնենք, որ Արցախի վերածննդի օրը նշվում է փետրվարի 20-ին: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդն ու Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում կայացրեցին մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի հետ վերամիավորելու մասին: