26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Մարսելի ֆուտբոլի մարզադաշտում ՈւԵՖԱ Կոնֆերենց լիգայի 1/16 եզրափակչի Օլիմպիկ (Մարսել)-Ղարաբաղ (Ադրբեջանի թիմը) հանդիպումն ընթացել է «Ղարաբաղը/Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը հանցագործների երկիր է» պաստառների ներքո:
ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության նախաձեռնությամբ ակցիային մասնակցել են մեծաթիվ մարսելահայեր: Տրիբունաներում կանգնածները բարձրացրել են Հայաստանի և Արցախի դրոշները: Խաղադաշտում հայերը երգել են նաև Հայաստանի պետական հիմնը:
Խաղն ավարտվել է 3:1 հաշվով, ադրբեջանական թիմը պարտվել է:
Ավելի վաղ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին Կոնֆերենց լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում փետրվարի 17-ին կայանալիք «Օլիմպիկ» (Մարսել)-«Ղարաբաղ» հանդիպմանը՝ «հայկական հնարավոր սադրանքները կանխելու համար»։ Մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ԱՖՖԱ-ի գործադիր փոխնախագահ Էլխան Մամեդովը.
«Մենք ողջունում ենք միջազգային հանդիպումների կազմակերպումը, ինչպես ազգային, այնպես էլ ակումբային: Ուրիշ է Մարսել քաղաքը։ Այդ կապակցությամբ մենք ուղղակիորեն դիմել ենք ՈՒԵՖԱ-ին, մեր անվտանգությունը ապահովելու համար»,- ասել է Մամեդովը: