20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտարարել է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև համագործակցության նոր եռակողմ ձևաչափի ստեղծման մասին։ Այս մասին նա ասել է Կիեւում Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Էլիզաբեթ Թրուսի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Ուրախ եմ հայտարարել, որ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համագործակցության նոր եռակողմ ձևաչափ են սկսում։ Մենք հայտարարում ենք այս եռակողմ ուկրաինա-լեհ-բրիտանական դաշինքի ստեղծման մասին»,- ասել է նա։
Շուտով կհրապարակվի համատեղ հայտարարությունը, որում Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կհայտարարեն, որ կաջակցեն Ուկրաինային՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինչպես պարզաբանել է Կուլեբան, այս ձևաչափը կապահովի համագործակցության խորացում տնտեսական, առևտրային, էներգետիկ համագործակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Ղրիմի հարթակին աջակցելուն։