20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Աննա Շչերբակովը նվաճեց չեմպիոնի տիտղոսը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասահքում։
Այսպիսով, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին նա Ռուսաստանի հավաքականին բերեց 5-րդ ոսկե մեդալը։
Ալեքսանդրա Տրուսովան էլ նվաճեց արծաթե մեդալը, նա կատարել է 5 քառացատկ` ցույց տալով իր կարիերայի լավագույն արդյունքը։
Կամիլա Վալիևան, որը կարճ ծրագրից հետո առաջատարն էր, սակայն վերջին ելույթում կատարելով մի քանի սխալ` գրավեց 4-րդ տեղը։ Նա չկարողացավ հաղթահարել այս բոլոր օրերին նրա վրա գործադրվող հսկայական ճնշումները։ Ելույթի վերջում նա ձեռքը թափահարեց, բայց կարողացավ զսպել արցունքները։ Բոլոր սպորտային մեկնաբանները պնդում են՝ գեղասահորդուհուն կոտրել են՝ զրկելով մեդալից։
3-րդ հորիզոնականը զբաղեցրեց ճապոնացի գեղասահորդ Կաորի Սակամոտոն։
Վալիևան 15 տարեկան է, նա Ռուսաստանի և Եվրոպայի գործող չեմպիոնն է, աշխարհի ռեկորդներ է սահմանել: Շչերբակովան 17 տարեկան է, նա աշխարհի գործող չեմպիոն է։ 17-ամյա Տրուսովան էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, նաև Եվրոպայի առաջնությունների 2 բրոնզե մեդալ է նվաճել: