18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Օրակարգում «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագծի քննարկումն էր։
Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են նախաձեռնության հեղինակների կողմից։
Նախագիծը միաձայն ընդունվել է, և դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը։
Հիշեցնենք, որ Արցախի վերածննդի օրը նշվում է փետրվարի 20-ին: 1988 թվականի փետրվարի 20–ին ԼՂԻՄ մարզխորհուրդն ու Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում կայացրեցին մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի հետ վերամիավորելու մասին: