կարևոր
3694 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-17 13:49

Նոր երկրաշարժ. Շիրակի մարզում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ

Նոր երկրաշարժ. Շիրակի մարզում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ

Սույն թվականի փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 08:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում և Սարագյուղ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ժամը 22։25-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։

Երկրաշարժի հետցնցումները մինչև հիմա շարունակվում են: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժներին։ Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։