16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Հայտնում է ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցչության թվիթերյան էջը։
«Վարշավայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ հանդիպմանը ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն բարձր է գնահատել նրանց շարունակական ջանքերը օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու տարածաշրջանում կայունության ու բարգավաճման։ Արտգործնախարարը վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին ու անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին»,-ասվում է գրառման մեջ։