կարևոր
2914 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-17 13:07

Մարտի մեկից նախատեսվում է որոշակի սահմանափակումների վերացում. առողջապահության նախարար

Մարտի մեկից նախատեսվում է որոշակի սահմանափակումների վերացում. առողջապահության նախարար

Մարտի մեկից կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ կվերանայվեն։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից մենք ինչ փոփոխություններ պիտի անենք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, և որոնք կվերացվեն»,– ասաց նախարարը։

Ավանեսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ որ սահմանափակումների հարցն է քննարկվում: