կարևոր
1483 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-17 12:39

Ուզում ես հավատարիմ լինել, պարտադիր չէ շուն լինել․ Ռոբերտ Քոչարյանը նշում է անվտանգության երեք հիմնական բաղադրիչը

Ուզում ես հավատարիմ լինել, պարտադիր չէ շուն լինել․ Ռոբերտ Քոչարյանը նշում է անվտանգության երեք հիմնական բաղադրիչը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի նախաբանում անդրադարձավ ՀՀ ավտանգության վերաբերող խնդիրներին։

ՀՀ երկրորդ նախագահն առանձնացնում է երեք հիմնական բաղադրիչ՝ անվտանգության հարցերում՝ սեփական զինված ուժերը՝ առաջին հերթին բանակը, երկրորդը՝ ՀԱՊԿ-ն է և երրորդը երկկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ՝ երեք պայմանագիր, որոնք կարգավորում են ռուսական զինվորական բազա և ընդհանրապես համագորածակցություն ռազմատեխնիկական ոլորտում։

«Սեփական բանակը, փաստ է, որ ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանելու ՀՀ սահմանները և անվտանգությունը, և ավելի քան մեկ տարվա ընթացքում, որ անցել է պատերազմից հետո, չի արվել գրեթե ոչինչ բանակի մարտունակությունը և բանակի սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ, և անցյալ տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը դրա վառ ապացույց են։ Իսկ վերջերս այդ 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են ուղղակի բարոյահոգեբանական վիճակի մասին նաև մեր զինված ուժերում։

Հաստատված բյուջեն բանակին որևէ կերպ հույս չի ներշնչում, որ մոտակա ժամանակներում այս տեմպերով կարելի է ինչ-որ բան փոխել։ Կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսինն է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ։ Նույնիսկ, երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը և նրանց նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելը այսօր շատ ավելի կարևոր է ՀՀ-ի համար»,- առաջին բաղադրիչի մասին խոսելով ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Քոչարյանը նկատեց, որ վերջին շրջանում դա ամենից հաճախակի քննարկվող թեման է եղել, թե ՀԱՊԿ-ը կա՞, մեռա՞ծ է, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ ՀՀ-ի վրա։

«ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն ստեղծվել է 2002 թվականին, մինչ այդ  եղել է Տաշքենդում ստորագրված պայմանագիր, իսկ 2002 թվականին  ձևավորվել է որպես կազմակերպություն։ Ես նախագահ էի այն ժամանակ և բավական լավ տիրապետում եմ՝ ամբողջ մոտիվացիոն հարցերը, որոնք դրդեցին երկրի ղեկավարներին ստորագրելու այդ պայմանագիրը։

Փորձելով գնահատալ ՀՀ-ի վիճակը ՀԱՊԿ-ի կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ-ի համար 4 սահմանակից երկրից լրջագույն սպառնալիք է մեզ համար Ադրբեջանը և Թուրքիան։

«Եվ կա ևս մեկ ուրիշ փաստ, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, բացի ՌԴ-ից, առանձին կտրվածքով ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա, մշակութային և այլ, բոլոր ոլորտներում։ Ավելին՝ Թուրքիայի և Արդբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության․․․

Անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեզ վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն, ուղղակի դա բացառվում է, և խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում․․․ լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են,  և աշխատեց Ղազախստանի պարագայում: Սա փաստ է, և մենք պետք է այդ փաստի հետ հաշվի նստենք։ Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ. իհարկե մնալ, առաջինը՝ չկա այլ կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին, և երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնց շրջանակներում մեր նաև համագործակցությունը ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում  ինչ-որ չափով կարգավորվում է։ Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսնակյունից հույսեր չկապել, բացի հայտարարություններից այստեղ ուղղակի ոչինչ չի լինելու»։

Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին՝ ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօր միայն այս գործոնն է այն երաշխիքը անվտանգության ոլորտում, որը գործում է ՀՀ-ում։

«Այսօր սա գործող հանգամաք է, բայց այս պատերազմը բացահայտեց այստեղ որոշ հարցեր, որոշ խնդիրներ։ Առաջինը՝ ՌԴ-ի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտությամբ և օժանդակությամբ հնարավոր որոշակի լիմիտներ․․․ մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր բեռնափոխադրումների համար, ռազմական բեռնափոխադրումների․․․ մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինել, թե՞ չեն հաշվարկել, թե իրենց համար էլ էր սա անակնկալ։

Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչո՞ւ պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում Իրանի օդի տարածքը ևս փակ էր, և այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքերի վրա։ Եթե չեն հաշվարկել մեկ մեղադրանք կարող է առաջադրել, եթե հաշվարկել են, այնուամենյանիվ, 2020 թվականի ամռանը գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջադրել իշխանությունների նկատմամբ։ Հաջորդը՝ ՌԴ-ի միջնորդ լինելը Ղարաբաղյան կարգավորման մեջ որոշ չափով էականորեն սահմանափակում է Ռուսաստանին քայլեր ձեռնարկելու ազատությունը։ եվ երրորդ հանգամանքը, որը բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն է հարավային Կովկասում։ Հիմա ընդհանուր այս երեք բաղադրիչները մեկ կոնտեքստում  նայենք, պատկերը տխուր է, և ես չեմ տեսնում հիմա որևէ լուրջ քայլեր, որոնք կփորձեն փոխել այս իրավիճակը և չեզոքացնել այս մարտահրավերները․․․»,- նշեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը որպես անվտանգային խնդրի լուծում առաջին հերթին տեսնում է ռազմարդյունաբերական կոպլեքսի ստեղծումը գրեթե զրոյից, հակառակ դեպքում ՀՀ-ն նույնատիպ խնդիրների առաջ կկանգնի։

«Հիմա հարց է առաջանում այս ամենը մենք ի վիճակի ենք ինքնուրույն անելո՞ւ, թե՝ ոչ, պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Պետք է հասկանալ՝ ինչ չափով է Ռուսաստանը պատրաստ այս ծավալի օժանդակություն և համագործակցություն ունենալ ՀՀ-ի հետ, համոզված եմ, որ դա հնարավոր է, կասկածում եմ, որ մեր կողմից այդպիսի ազդակներ և այդպիսի խնդրանք գույություն ունի։ Եվ իհարկե  պետք է հասկանալ այն, ինչի մասին ասացի՝ օդային տարածքը․․․ Մենք ապագայում կարող ենք ևս ունենալ լիարժեք շրջափակում օդային, թե՞ սա ուղղակի դրվագ էր, որը պետք է և ի վիճակի ենք մենք շտկելու, խոսքը՝ Վրաստանի օդային տարածքի մասին է․․․

Այդպիսի խնդիրներ իմ ղեկավարած տասը տարվա մեջ ես չեմ ունեցել և նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կհասնեննք այդ վիճակին մեր հարաբերություններում Վրաստանի հետ։ Սա միա՞կ ճանպարհն է, թե՝ ոչ․․․ ոչ՝ սա միակ ճանապարհը չէ ՀՀ-ի համար, կա նաև ուրիշ ճանապարհ՝ ոչ հաճելի ինձ համար, բայց այդ ճանապարհը կա՝ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալքիը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել այդ սպառնալիքին։

Գնալ Հայաստանի պլանավոված աջարիզացիայի։ Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝ եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների, մեր քաղաքականության վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ և Թուրքիան պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր, երբ ռուսական ազդեցությունն այստեղ դադարի և փոխարինվի թուրքական ազդեցությամբ։

Սա իսկապես ենթադրում է տոտալ ներկայության և դոմինանտության տնտեսական, հատկապես ստրատեգիական ոլորտում։ Եվ դա հնարավոր է, եթե ՀՀ-ն հրաժարավի Ղարաբաղից ընդհանարապես։ Սա այն նախապայմաններից է, որ ալտերնատիվ ուղության  համար կարող  է գործել, և այս քաղաքականությունն աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից, քանի որ այն հակամարտությունը, որը կար ՌԴ-ի և Արևմուտքի միջև ուղղակի հուշում է, որ այդ  ճանախարհով  կարելի է Ռուսաստանի ազդեցությունը հեռացնել։ Իմ ահազանգը՝ համադրելով բոլոր այն գործըթնացները, որոնք այսօր ես տեսնում եմ, ՀՀ-ն անցել  երկորդ տարբերակին, ՀՀ-ն գնում է այս ճանապահով, տարբերթույունն այս ճանապարհների մեջ հետևյալն է՝ ՌԴ-ին ձեռնտու է ունենալ այս տարածշրջանում ուժեղ դաշնակից և մենք այդպիսինն ենք եղել մինչև վերջին պատերազմը։ Թուրքիային հետաքրքիր է ունենալ չափազանց թույլ Հայաստանի, քանի որ միայն այդ  պարագայում ՀՀ-ն չի կարող խոչընդոտել թուրքական հեռահար ծրագրերի իրականցմանը։

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ այսպիսի զարգացմանը, բայց Վրաստանի օրինակն իմ աչքի առաջ է, ես տեսել եմ՝ ինչպես տասը տարվա ըթնացքում փոխեցին մարդկանց տրամադրությունները ակտիվ քարոզչությամբ, և ինչ կարգի հակառուսականություն քարոզվեց․․․ պետք է ազնիվ լինել և մեր ժողովրդին ասել կա այս և այս ճանապարհները․․․ Խոսքը նրա մասին չէ՝ հավատարիմ ենք, թե՝ հավատարիմ չենք ՌԴ-ին, երբ պետական կամ ազգային շահերից ենք խոսում, պետք է շատ սթափ հաշվարկ անել՝ ինչ ենք ստանում․․․ խոսքը ՀՀ-ի ապագայի տեսլականի մասին է»։

Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Ղարաբաղի թեմայից, որպեսզի Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակություններն այս հարցով հույսեր չկապեն իրենց հետ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավելեց.

«Ինչպես այն անեկդոտում է ասվում. եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք։ Եվ դա կաշխատի։ Մի երկու տարի չխոսալով՝ տպավորություն ստեղծվել, որ նրանք այդ հարցի հետ կապ չունեն։ Եթե ​​հարցեր ունեք, քննարկեք ռուսների հետ, եւ դա արվում է գիտակցաբար:

Երբեմն ուզում եմ պատկերացնել առաջին փուլը՝ առաջին հանդիպումը սեղանի շուրջ՝ բանակցությունների ապագան որոշելու համար, ինչի՞ մասին են խոսելու։ Ի՞նչ թեմա է քննարկելու Հայաստանի պատվիրակությունը: Ո՞վ կարող է դա ինձ բացատրել։ Ադրբեջանական կողմը դնելու է հայ պատգամավորների ելույթների ձայնագրությունը եւ ասելու է, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ձայնագրությունը, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ երբեք՝ նույնիսկ 2016 թվականից ի վեր, տեսական շանս էլ չի եղել քննարկել Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս եւ նույնիսկ կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը։ Ես մի քանի անգամ մասնակցել եմ բանակցություններին։ Առաջին հանդիպմանը, երբ Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցում էր Հռոմում, ես մասնակցում էի այդ բանակցություններին։ Մեծ անհանգստությամբ եմ սպասում բանակցություններին: Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյոք հիմա դրանք պետք են, քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում։ Պետք է գնաս եւ ընդունես, որ բանակցություններ են վարվելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ թվում՝ Ղարաբաղի եւ Ղարաբաղի հայկականության հարցը սեղանի վրա է լինելու։ Նրանք պարզապես կխոսեն համայնքների մասին։ Այս վիճակի մեջ մենք ենք մեզ գցել՝ մեղադրանքներից արդարանալու նպատակով եւ այդ արդարանալու նպատակին զոհաբերվեց ամբողջ բանակցային գործընթացը: