27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 17-ին, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջեւ։
Գիտաշխատողները բողոքում են ինստիտուտի տարածքում նախատեսված բնակելի շենքի կառուցման դեմ։ Նրանց խոսքով՝ ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցումն անթույլատրելի, որովհետեւ այն կարող է բերել ինստիտուտի քանդմանը:
Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։
Գիտական կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը
«Գիտական կենտրոնն ու բնակելի շենքն այդ հատվածում անհամատեղելի են։ Պատկերացրեք, եթե էքսկավատորներ աշխատեն, ինչպես ենք աշխատելու նման վիբրացիայի ու աղմուկի պայմաններում»,-հայտարարում են նրանք։