կարևոր
7447 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-17 11:43

Քաղաքացին ԱԱԾ-ին նվեր արեց. կառավարությունն էլ ընդունեց

Քաղաքացին ԱԱԾ-ին նվեր արեց. կառավարությունն էլ ընդունեց

ՀՀ քաղաքացին որոշել է իր 2011թ–ի արտադրության MERCEDES-BENZ VIANO 3.5» մակնիշի ավտոմեքենան նվիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։

Այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Կառավարությունն ընդունեց քաղաքացու նվերը։ Նվիրատուն Արթուր Սամվելի Հովասյանն է։ ԱԱԾ–ին նվիրած ավտոմեքենան նրան է պատկանում 2017 թվականից։ Որոշման մեջ, սակայն նշված չէ, թե ինչու է քաղաքացին այդ նվերն անում: 

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի հետ համատեղ ապահովել տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին»,– նշված է կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծում: