29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Փետրվարի 17-ն ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է։
11 տարի առաջ այս օրը՝ 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
2016 թվականից «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում նշագրել է 79 վտանգավոր տարածք՝ տեղադրելով 1464 վահանակ և 20 790 ժապավեն։
Մինչև 2021 թվականը ՀՀ-ում մաքրվել է 413 872 քմ տարածք, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնվել է 241 759 քմ տարածք։ «ՀԱՓԿ» կատարած աշխատանքներից հետո էլ այսօր դեռևս 17 898 786 քմ տարածք մնում է ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն համակարգում է հակաականային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հակաականային գործունեությունը ներառում է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում, պայթուցիկ զինամթերքի հետազոտություն, նշագրում և մաքրում, տուժածների աջակցություն, պաշարների ոչնչացում և քարոզչություն։