կարևոր
3058 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-17 00:01

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ից աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ից աստիճանաբար կբարձրանա

Մայրաքաղաքում փետրվարի 17-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարզերի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ արևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ից 21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։