20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Փետրվարի 16-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում իրավիճակին, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև՝ 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: