կարևոր
2317 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-16 21:22

Ոստիկանությունն անվավեր կճանաչի Արթուր Ղազինյանին տուգանելու որոշումը

Ոստիկանությունն անվավեր կճանաչի Արթուր Ղազինյանին տուգանելու որոշումը

ՀՀ վարչական դատարանը ՎԴ/7270/05/21 գործով բավարարել է Իմ կողմից կազմված պարտավորեցման հայցը և պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը վերանայել ու անվավեր ճանաչել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ 300.000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին 20.10.2020 թվականի թիվ 000000001982 որոշումը: Այս մասին հայտնում է իրավաբան Վահե Գրիգորյանը

«Այդ որոշմամբ տուգանք էր նշանակվել կառավարության կողմից ռազմական դրության ընթացքում կարծիքի արտահայտման ազատության ապօրինի սահմանափակումը ենթադրաբար խախտելու հիմքով, մինչդեռ իրականում ներկայացվել էր իրականությունը պատերազմի վերաբերյալ:

Սա յուրահատուկ հաղթանակ է նրանով, որ այս անգամ հայցադիմումը ոչ թե վիճարկման էր, այլ պարտավորեցման, այսինքն դատարանը ոչ թե ինքն է անվավեր ճանաչում վարչական ակտը, այլ օրենքի ուժով ստիպում է ոստիկանությանը անվավեր ճանաչել իր իսկ կողմից կայացված վարչական ակտը»,- գրում է իրավաբանը: