Թաիլանդի թագավորական գիտական խորհուրդը հայտարարել է երկրի մայրաքաղաքի պաշտոնական օտարերկրյա անվանումը Բանգկոկից Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոն փոխելու մասին: Ընդ որում, փաստաթղթում ընդգծվում է, որ կարող են օգտագործվել երկու անվանումները՝ Բանգկոկը եւ Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոնը։
Բանգկոգ փոստը հայտնում է, որ կառավարությունը հավանություն է տվել «Երկրների, տարածքների, վարչական գոտիների եւ մայրաքաղաքների անվանումների թարմացման» մասին օրինագծին:
Kառավարության փոխխոսնակ Ռատչդա Դհանադիրեքն այսօր հայտարարել է, որ մայրաքաղաքի անվանման հարցում ոչինչ չի փոխվել: Թայերեն Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոնը անունը կօգտագործվի միայն որպես պաշտոնական անվանում: Եթե Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոնը մայրաքաղաքի պաշտոնական օտարերկրյա անվանումը դառնա, Բանգկոկը կնշվի փակագծերում։
Թաիլանդի մայրաքաղաքի անվանումը թայերենով միշտ եղել է Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոն, մինչդեռ անգլերեն լեզվով անվանումը պատմականորեն համարվել է Բանգկոկը։ 2001 թվականի նոյեմբերին խորհուրդը հայտարարեց որպես պաշտոնական անվանում Բանգկոկի օգտագործման մասին։ Բանգկոկ անվանումը գալիս է մեծ մայրաքաղաքի թաղաամսերից մեկից, որն այժմ Բանգկոկ Նոյ և Բանգկոկ Յայ շրջանների մի մասն է։