կարևոր
6643 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-16 18:04

Ռուսաստանի նախագահն ի գիտություն է ընդունել Պետդումայի դիմումը

Ռուսաստանի նախագահն ի գիտություն է ընդունել  Պետդումայի դիմումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել Է Պետդումայի դիմումը ՝ ինքնահռչակ ԼԺՀ-ն ճանաչելու մասին, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չկա, նախագահը դիմում է ստացել, նա արձագանքել է դրան, նա ընդունել է այն ի գիտություն»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի կարծիքով ՝ փաստաթուղթը խորհրդարանականների եւ հասարակության տրամադրվածության վառ ցուցանիշ է:

«Բայց նախագահը շեշտել է, որ գլխավորը օգնելն է Հարավային արեւելքում (Ուկրաինա) իրավիճակի կարգավորմանը, իսկ դա կարելի է անել ՝ ամեն կերպ նպաստելով մինսկյան միջոցառումների համալիրի իրագործմանը։ Ահա թե ինչի վրա է կենտրոնանալու նախագահն իր աշխատանքում», - եզրափակել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ էր քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին: Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներն ապահովելու եւ արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչներին պաշտպանելության համար, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար։ 

Ավելի ուշ եվրոպական մի շարք կոռույցների ղեկավարներ, ինչպես նաև Ֆրանսիաիյի նախագահը կոչ էին արել Պուտինին չկատարել Պետդումայի՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու կոչը։