27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՄԱԿ-ի անդամ դառնալով, որևէ պետություն չի ստանձնում ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների նկատմամբ երբևէ տարածքային ամբողջականության հետ կապված, պետական սահմանները ճշգրտելուն ուղղված հարցեր չբարձրացնելու պարտավորություն: Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Վերջապես, շրջանառությունից հանեք, մեղմ ասած, այն անհիմն թեզը, թե ՄԱԿ-ի անդամություն ստանձնելով պետություն իբր անվերապահորեն ճանաչում է մյուս պետությունների տարածքային ամբողջականությունը: ՄԱԿ-ի կանոնադրությունը բոլորովին այլ ուղղվածություն ունի, այն ընդամենը մեկ անգամ է անդրադառնում տարածքային ամբողջականության խնդրին և այն էլ ընդգծում է բացառապես «ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից» ձեռնպահ մնալու պարտավորությունը:
Այլ կերպ ասած, պետությունը պարտավորվում է սոսկ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքով չխախտել տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը բացարձակապես այդ սկզբունքի խախտում չի համարվում: Առաջիկայում առավել հանգամանորեն կանդրադառնամ էլ ավելի արդիական հարցերի՝ կապված սահմանազատման, սահմանագծման և պետության տարածքային ամբողջականության ենթադրյալ անխուսափելի կապին, չճանաչված պետության հետ միջազգային հարաբերությունների հնարավոր սահմաններին և այլ նույնաբնույթ խնդիրներին ….»,- գրել է Դանիելյանը։